Գլխավոր Ավելին

Զեկուցողը ՎԻԹԲ ղեկավար Աշոտ Փամբուխչյանն էր

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած հերթական գիտական լսման զեկուցողը Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աշոտ Փամբուխչյանն էր, թեման՝ «Անտիկոագուլյանտ և անտիագրեգանտ դեղորայքի կիրառումը կանխարգելիչ և բուժական նպատակներով»:

Բանախոսը իր զեկույցում անդրադարձել է հեմոստազի համակարգի առանձնահատկություններին գերթրոմբագոյացման դեպքում, գերթրոմբագոյացման հիմնական պատճառներին, նպաստող գործոններին, անտիկոագուլյանտ և անտիագրեգանտ դեղերի ընտրությանը, դոզավորմանը, ցուցումներին, հակացուցումներին, բարդություններին, դեղերի կիրառմանը տարբեր պաթոլոգիաների դեպքում: Աշոտ Փամբուխչյանը խոսել է նաև երակային և զարկերակային թրոմբոզների բուժման դեղերի ընտրության և դոզավորման առանձնահատկությունների մասին:

«Հաշվի առնելով այն փաստը որ, զարկերակային թրոմբոզների առաջացման հիմնական մեխանիզմը տարբերվում է երակային համակարգի թրոմբոզների առաջացման մեխանիզմից, այդ իսկ պատճառով զարկերակային թրոմբոզների բուժման մեջ անկյունաքարային է հակաթրոմբոցիտային անտիագրեգանտ դեղորայքը»,-իր զեկուցման մեջ նշել է Աշոտ Փամբուխչյանը։

Գործընկերները տարբեր հարցեր ուղղեցին զեկուցողին անտիկոագուլյանտ և անտիագրեգանտ թերապիաների նախավիրահատական և հետվիրահատական կիրառման մասին:

×
facebook sharing button facebook